Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Ձվարանների դիսֆունկցիա. armeniamedicalcenter.am

Ձվարանների դիսֆունկցիա. armeniamedicalcenter.am

Կնոջն անհանգաստացնող ախտորոշումներից մեկը կարող է լինել ձվարանների դիսֆունկցիան: Չնայած այս հիվանդության ամբողջ լրջությանը, չարժե խուճապի մատնվել, քանի որ ներկայում արդեն բուժման բավականին արդյունավետ մեթոդներ գոյություն ունեն:

Ի՞նչ է ձվարանների դիսֆունկցիան

Ձվարանների դիսֆունցիան հորմոնակազմավորող գործառույթի խանգարումն է, այսինքն, այնպիսի հորմոնների հարաբերակցության խանգարումը, ինչպիսիք են` պրոլակտինը, լյութեինացնող հորմոնը (ԼՀ) և ֆոլիկուլախթանող հորմոնը (ՖՀ): Այս հիվանդության հետևանքը հաճախ դառնում է դաշտանային ցիկլի խանգարումն ու ձվազատման բացակայությունը: Պատճառները կարող են լինել բորբոքային գործընթացները` հրահրված մրսածական հիվանդություններով, էնդոկրինային համակարգի աշխատանքի խանգարումով, արգանդի և ձվարանների քրոնիկական հիվանդություններով, հղիության արհեստական ընդհատումներով, ներարգանդային պարույրների ոչ ճիշտ դեղադրումով, նյարդային հյուծվածությամբ և գերհոգնածությամբ, եղանակային պայմանների փոփոխությամբ և այլն: Այսինքն, յուրաքանչյուր գործոն, որը կարող է հանգեցնել օրգանիզմի հորմոնային գործունեության կամ դաշտանային ցիկլի խանգարման:

Ինչպե՞ս ճանաչել/ախտորոշել հիվանդությունը

Ստորև թվարկված ախտանշաններից յուրաքանչյուրը կարող է առիթ դառնալ մասնագետի հետ խորհրդակցելու:

Դաշտանային ցիկլի խանգարում. ոչ պարբերաբար ընթացող դաշտան, 35 օրից ավելի ուշացում, 7 օրից ավելի արյունահոսություններ, չափից քիչ արտադրություն: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել դաշտանի բացակայությանը` 6 ամսից ավելի:

  • Վառ արտահայտված նախադաշտանային համախտանիշ. գրգռվածություն, լացկանություն, անտարբերություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ:
  • Երկունքի ցավերին բնորոշ ցավեր որովայնի ստորին հատվածում:
  • Հաճախակի վիժումներ հղիության մինչև 5 շաբաթական ժամկետում:
  • Հեշտոցից թարախային արտադրություն:
  • Մարմնի բարձր ջերմաստիճան դաշտանից առաջ կամ ընթացքում: Հնարավոր է նաև ախորժակի նվազում, գլխապտույտներ, արագացած սրտխփոց:
  • Դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում արյունոտ արտադրություն:



Բոլոր դեպքերում, անծանոթ կամ կասկածելի զգացողությունների և ախտանիշների դրսևորման դեպքում հարկ է անհապաղ դիմել բժշկի: Միայն այդպես հնարավոր կլինի ախտորոշել ձվարանների դիսֆունկցիան:

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը

Այն ներառում է զանազան հետազոտությունների համալիր: Դրանց ընդհանուր արդյունքները կարող են ի հայտ բերել ձվարանների դիսֆունկցիայի առկայությունն ու ցույց տալ առաջացման պատճառները:

Առաջինը, հարկ է փոքր կոնքի, վահանագեղձի և մակերիկամների ՈւՁ հետազոտություն իրականացնել (բորբոքային գործընթացները պարզելու համար):

Երկրորդը, հարկ է քսուքի հետազոտություն անցկացնել` սեռական ինֆեկցիաները բացառելու համար: Հարկ է նաև արյան բաղադրության մեջ որոշել վահանագեղձի և մակերիկամների հորմոնների մակարդակը, իսկ մեզի մեջ` սեռական հորմոնների առկայությունը:

Հիպոֆիզի տարբեր ախտահարումների բացառման համար հարկ է անցկացնել գլխուղեղի համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային շերտագրում, գանգի հետազոտման համար` ռենտգենագրաֆիա: Այս հետազոտութուններին զուգահեռն հարկ է նաև իրականացնել գլխուղեղի ԷԷԳ` տեղային ախտաբանական փոփոխություններն ախտորոշելու կամ դրանք բացառելու համար: Անհրաժեշտ հետազոտություն է արգանդի վզիկի հիստերոսկոպիան:

Հիվանդության ժամանակին դրսևորման համար հանձնարարվում է տարին երկու անգամ այցելել գինեկոլոգին:

Բուժումը

Ձվարանների դիսֆունկցիայի բուժումը պայմանավորված է արտահայտված ախտանիշների աստիճանով և պատճառներով:

Առաջին փուլում անցկացվում է անհապաղ վիճակների բուժում (արյունահոսություն, ուժեղ ցավեր):

Երկրորդ փուլում ախտորոշվում և վերացվում են հիվանդության պատճառները:

Երրորդ փուլում` հորմոնային պատկերի վերականգնում և դաշտանային ցիկլի կարգավորում:

Այս բոլոր փուլերը կատարվում են բուժող բժշկի խիստ հսկողության ներքո: Համապատասխան բուժում կարող է նշանակել միայն մասնագետը:

Ինքնաբուժմամբ զբաղվել խորհուրդ չի տրվում, այլապես դա կհանգեցնի բարդությունների: Ժողովրդական մեթոդներով բուժումը թույլատրվում է միայն գինեկոլոգի հետ համաձայնեցնելով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ